16 մարտի 2022 - 13:00 AMT
ՀՀ բանկերում դոլարի և եվրոյի փոխարժեքը նվազել է

ՀՀ բանկերում դոլարի և եվրոյի փոխարժեքը նվազել է: Մարտի 16-ի առավոտյան դոլարի վաճառքի գինը 500-502 դրամ է, առքը՝ մոտ 490 դրամ է։

Մեկ եվրոն վաճառվում է 544-560 դրամով, գնվում՝ 527 դրամով։

Ռուսական ռուբլու առքի նվազագույն գինը 3.5 դրամ է, վաճառվում է 4.5-5.5 դրամով։

Դոլարի և եվրոյի փոխարժեքը ՀՀ շուկայում կտրուկ բարձրացել էր Ուկրաինայում պատերազմի առաջին օրերին՝ մեկ դոլարի փոխարժեքը 525-535 դրամ էր։ Մարտի 15-ին դոլարը վաճառվում էր առավելագույնը 515 դրամով։