2 ապրիլի 2009 - 14:57 AMT
Թուրք դիվանագետները կոչ են անում ԱՄՆ Կոնգրեսին չընդունել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը
154 թուրք գործող եւ պաշտոնաթող դիվանագետներ նամակ են հղել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ` կոչ անելով չընդունել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը: Ուղերձում մի շարք փաստեր են բերվում տարբեր արխիվներից 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ, այդ թվում Կոնգրեսի գրադարանից: «Մենք պահանջում ենք այդ հարցի բազմակողմանի եւ խորը ուսումնասիրություն: Հիշեցնում ենք ձեզ, որ ՄԱԿ-ը մինչ օրս չի ճանաչել «հայոց ցեղասպանությունը»: Եթե բանաձեւն ընդունվի, թուրք-ամերիկյան հարաբերություններին վնաս կհասցվի»,-գտնում են թուրք դիվանագետները, գրում է «Սաբահ» թերթը: