16 մարտի 2022 - 19:07 AMT
Փորձաքննություն չանցած գազաբալոններով մեքենաներն օգոստոսի 1-ից ԱԳԼՃԿ-ներում չեն լիցքավորվի

Պատահական վայրերում տեղադրված ու սահմանված ժամկետում փորձաքննություն չանցած գազաբալոններով ավտոմեքենաներն օգոստոսի 1-ից գազալցակայաններում չեն լիցքավորվի:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնում է, որ ավտոմեքենաներում գազաբալոն տեղադրող ու դրանց պիտանելիությունը պարբերաբար փորձաքննող ընկերությունների աշխատանքը կանոնակարգվում է:

Նշվում է, որ 5 ընկերություն արդեն իսկ ՏԿԵ նախարարության կողմից ստացել են լիցենզիա։

Լիցենզավորման գործընթացը շարունակվում է: