18 մարտի 2022 - 12:06 AMT
Սիրիայի խորհրդարանի նախագահին ապրիլի 24-ին Երևան այցելելու հրավեր է փոխանցվել

Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը հանդիպել է ՍԱՀ խորհրդարանի (Ժողովրդական ժողովի) նախագահ Համուդա Սաբբաղի հետ և փոխանցել նրան ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Սիրիա միջխորհրդարանական բերակամության խմբի ղեկավար Իշխան Սաղաթելյանի՝ ապրիլի 24-ին Հայաստան այցելելու վերաբերյալ նամակ-հրավերը:

Դեսպանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Սիրիայի Ժողովրդական ժողովի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումն ու դատապարտումը, որը դարձել է հայ և սիրիացի ժողովուրդների համերաշխության ևս մեկ վկայություն:

Սաբբաղն ընդունել է հրավերը և խոստացել ամենասեղմ ժամկետներում տեղեկացնել Հայաստան պատվիրակություն գործուղելու որոշման մասին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միջազգային և տարածաշրջանային խնդիրների լայն շրջանակ: Գևորգյանը մանրամասն անդրադարձ է կատարել ադրբեջանական կողմի պարբերական բնույթ կրող սադրանքներին և, մասնավորապես, Արցախում հումանիտար ճգնաժամ հրահրելու վերջինիս քայլերին: Դեսպանը Խորհրդարանի նախագահին տեղեկացրել է նաև հայ-թուրքական երկխոսության վերջին զարգացումների