2 ապրիլի 2009 - 17:13 AMT
«Հարավկովկասյան երկաթուղի»-ն ապրիլի 4-ը հայտարարել է սանիտարական մաքրման օր
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ 2009թ. ապրիլի 4-ին հայտարարում է սանիտարական մաքրման, բարեկարգման, կանաչապատման օր: Ինչպես հաղորդում է ՀԿԵ մամլո ծառայությունը, միջոցառման իրականացման նպատակներից է` խթանել քաղաքամերձ երթեւեկության անվտանգության ապահովումը, ինչպես նաեւ բարձրացնել երկաթուղու բնապահպանական ցուցանիշները:

Միջոցառումը նաեւ նպատակ է հետապնդում այս տարվա մայիսի սկզբներին նախատեսվող Երեւանի Ուսանողական կառամատույցից Հրազդան (ամռանը` մինչեւ Շորժա) գնացքների երթեւեկության վերականգնումը: