19 մարտի 2022 - 12:22 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 32 նոր դեպք է գրանցվել

Հայաստանում մարտի 19-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 422,286-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 32-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Կորոնավիրուսից մահվան1 դեպք է գրանցվել։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8593 դեպք կա։

Ապաքինվել է ևս 81 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 409,277 է։ Փաստացի բուժվողների թիվը 2748 է։

Ընդհանուր առմամբ 2,949,129 թեստ է արվել, մեկ օրում` 2396: