Ապրիլի 24-ին ընդառաջ Թբիլիսիում ցուցադրություններ են կազմակերպվում Հայոց ցեղասպանության թեմայով։
Մարտի 21-ին Թբիլիսիի Իլիա Ճավճավաձեի պողոտայում՝ Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի մոտակայքում, Վրաստանի հայ համայնք հասարակական կազմակերպության կողմից կազմակերպվել էր «Հայոց Մեծ եղեռն և մշակութային ցեղասպանություն» թեմայով նկարների առաջին ցուցադրությունը, տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։
Նախաձեռնությունը լինելու է շարունակական, և մինչև ապրիլի 24-ը նախատեսվում է նույն թեմայով ցուցադրություններ կազմակերպել նաև Թբիլիսիի տարբեր այլ թաղամասերում։