22 մարտի 2022 - 15:54 AMT
«Նովայա գազետան» և Մուրատովը Նոբելյան մեդալը կփոխանցեն հօգուտ ուկրաինացի փախստականների

«Նովայա գազետան» և թերթի գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովը Նոբելյան մեդալը կփոխանցեն հօգուտ ուկրաինացի փախստականների։ Այդ մասին հայտնել է ինքը Մուրատովը։

Նա խնդրել է արձագանքել աճուրդի տներին, որոնք սակարկության կդնեն այդ ճանաչված մրցանակը, գրում է «Նովայա գազետան»։

Ըստ Մուրատովի, այդկերպ թերթի խմբագրությունը կկիսվի «խաղաղ փախստականների, վիրավորների, հիվանդ երեխաների հետ, որոնք շտապ բուժման կարիք ունեն»։

Հայտարարության մեջ ասվում է, որ փախստականների քանակն արդեն հասնում է 10 միլիոնի։

Մուրատովը Նոբելյան խաղաղության մրցանակի 2021 թվականի դափնեկիրն է։