22 մարտի 2022 - 18:15 AMT
Մարտի 25-ից 3-6 աստիճանով կտաքանա

Հանրապետության տարածքում`մարտի 23-24-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, 25-ի գիշերը՝ առանձին շրջաններում: Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 25-ի ցերեկը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-7 մ/վ, մարտի 23-25-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 25-27-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով:

Երևանում՝ մարտի 23-24-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն, 25-27-ը՝ առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում մարտի լույս 23-ի և 24-ի գիշերը սպասվում է -2 աստիճան, ցերեկային ժամերին՝ +5, իսկ մարտի 25-ի ցերեկը՝ +8: