23 մարտի 2022 - 11:42 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 28 նոր դեպք է գրանցվել և 2 մահ

Հայաստանում մարտի 23-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 422,382-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 28-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Մահվան 2 դեպք է գրանցվել, 2-ն էլ՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8603 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1672 է:

Ապաքինվել է ևս 59 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 409,588 է։ Փաստացի բուժվողների թիվը 2519 է։

Ընդհանուր առմամբ 2,957,329 թեստ է արվել, մեկ օրում` 2481: