28 մարտի 2022 - 13:33 AMT
«Օսկարի» հաղթողները հայտնի են

Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի հաղթողները հայտնի են։ 94-րդ մրցանակաբաշխությունը տևել է մոտ 3 ժամ։ Այս տարի կազմակերպիչներn առաջին անգամ 8 աnվանակարգի մրցանակները հանձնել են մինչ միջոցառման մեկնարկը։

Լավագույն ֆիլմ է ճանաչվել «CODA․ խուլ ծնողների երեխան» ժապավենը, լավագույն ռեժիսոր՝ Ջեյն Քեմփիոնը «Շան իշխանությունը» ֆիլմի համար։

Լավագույն դերասանուհի է ճանաչվել Ջեսիկա Չեսթեյնը «Թեմի Ֆեյի աչքերը» ֆիլմում դերակատարման համար։

Լավագույն դերասան է ճանաչվել Ուիլ Սմիթը «Ռիչարդ արքա» ֆիլմում դերի համար։

Երկրորդ պլանի լավագույն դերասանուհին է Արիանա Դեբոսը «Վեսթսայդյան պատմություն» ֆիլմի համար, երկրորդ պլանի լավագույն դերասանն է՝ Թրոյ Կոցուրը «CODA․ խուլ ծնողների երեխան» ֆիլմի համար։

Լավագույն օրիգինալ սցենարի համար «Օսկարի» է արժանացել Քննեթ Բրանան «Բելֆաստ» ֆիլմի համար, «Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգում մրցանակի է արժանացել Շան Հեյդերը «CODA․ խուլ ծնողների երեխան» ֆիլմի համար։

Լավագույն օպերատորն է Գրեգ Ֆրեյղերը «Դյունա» ֆիլմի համար։

«Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում մրցանակի է արժանացել Encanto-ն, լավագույն օտարերկրյա ֆիլմ է ճանաչվել «Նստիր մեքենայիս ղեկին» գեղարվեստական ֆիլմը։

«Դյունան» մրցանակների է արժանացել Լավագույն վիզուալ էֆեկտների, լավագույն մոնտաժի, լավագույն սաունդթրեքի, լավագույն ձայնի, բեմադրող նկարչի լավագույն աշխատանքի համար։