28 մարտի 2022 - 17:19 AMT
ՌԴ Պետդումայում կքննարկեն ռուսերենին տիրապետողներին հայրենակից ճանաչելու օրինագիծը

ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի գծով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն օրինագիծ է ներկայացրել, որով առաջարկվում է հայրենակիցներ համարել բոլոր այն անձանց, որոնք տիրապետում են ռուսաց լեզվին։

Հիմնավորման մեջ նշվում է, որ «օրինագիծը վերացնում է «հայրենակից» առանցքային հասկացության չարդարացված լայն մեկնաբանման թերությունները»։ Մասնավորապես, առաջարկվում է հայրենակից ճանաչել բոլոր այն անձանց, որոնք «տիրապետում են ռուսաց լեզվին» և դասվում են այն ժողովուրդների շարքին, որոնք պատմականորեն բնակվել են Ռուսաստանի տարածքում, ինչպես նաև այն անձանց, որոնց «անմիջական նախնիները ծնվել կապ ապրել են ՌԴ տարածքում», գրում է ՏԱՍՍ-ը։

«Հաշվի է առնվում, որ ԽՍՀՄ փլուզումից անցած 30 տարում հայրենակիցների նոր սերունդ է մեծացել, որը չունի ԽՍՀՄ քաղաքացիություն։ Այդ կապակցությամբ «հայրենակից» հասկացությունից հանվել է կապը ԽՍՀՄ քաղաքացիության հետ»,-ասվում է ուղեկցող նյութերում։

Առաջարկվում է նաև հստակեցնել պատմականորեն Ռուսաստանի տարածքում ապրող ժողովուրդների ցանկը՝ մասնավորապես, ներառելով բելառուս և ուկրաինացի ժողովուրդների, ինչպես նաև բնիկ սակավաթիվ ժողովուրդների ներկայացուցիչներին։