Expo 2020 Dubai համաշխարհային ցուցահանդեսի շրջանակում անցկացվող մրցույթի ժամանակ հայկական մոտիվներով ստեղծված NFT-ն դարձել է The Art OSCARS-ի հաղթող, տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
Հեղինակը մասնագիտությամբ մարքեթոլոգ Էմմա Պոգիկյանն է։ Աշխատանքում ներկայացված են հայկական թռչնատառերը, զարդագրերը, ինչպես նաև ամբողջ Արցախի խորհրդանիշ համարվող «Մենք ենք, մեր սարերը» («Դեդո-Բաբո») կոթողը։
Ընդհանուր առմամբ, մրցույթին մասնակցել է մոտ 300 աշխատանք։