31 մարտի 2022 - 10:18 AMT
Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն ապրիլի 6-ին

Ապրիլի 6-ին կհանդիպեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ, ասվում է Եվրամիության Խորհրդի կայքում։

«Նախատեսված է Շառլ Միշելի համատեղ հանդիպումը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ»,- ասվում է հրապարակման մեջ։

Վերջին անգամ ՀՀ և Ադրբեջանի ղեկավարները հանդիպել են 2021-ի դեկտեմբերին 14-ին՝ Բրյուսելում, կրկին Միշելի մասնակցությամբ։ Քննարկվել են 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի, ինչպես նաև նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը:

Ապա դեկտեմբերի 15-ին Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ավարտից հետո տեղի է ունեցել Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ալիևի եռակողմ հանդիպումը։