31 մարտի 2022 - 14:46 AMT
Transavia-ն Փարիզ-Երևան թռիչքներ կիրականացնի

Transavia ավիաընկերությունը ապրիլի 23-ից Փարիզ (Օռլի)- Երևան- Փարիզ (Օռլի) երթուղով չվերթեր կմեկնարկի, տեղեկացնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն։

Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և շաբաթ:

Ավիատոմսերի առկայության, դրանց ձեռքբերման և այլ մանրամասների համար կարելի է այցելել ավիաընկերության կայք կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: