31 մարտի 2022 - 17:11 AMT
Marvel-ի Moon Knight-ի առաջին էպիզոդում հիշատակվում է Հայոց ցեղասպանությունը

Marvel-ի Moon Knight («Լուսնի ասպետ») սերիալի առաջին էպիզոդում, որը մարտի 30-ին ցուցադրվել է Disney+-ով, հիշատակվում է Հայոց ցեղասպանությունը, տեղեկացնում է Armenian Film Society-ն։

Արթուր Հերրոուն (Իթան Հոուք) պաշտամունքի առաջնորդ է, որը ցանկանում է նոր կյանք տալ եգիպտական Ամիթ աստվածուհուն, որպեսզի նա կարողանա ազատել աշխարը «բոլոր նրանցից, ում սիրտը մաքուր չէ»։ Սերիալում Հերրոուն պատմում է Մարկ Սպեկտորին՝ Լուսնի ասպետին (Օսկար Իսահակ), թե ինչպես Ամիթը կարող էր կանգնեցնել Ադոլֆ Հիտլերին, ինչպես նաև կանխել Հայոց ցեղասպանությունը։

Նախատեսվում է, որ առաջին եթերաշրջանը բաղկացած կլինի 6 էպիզոդից, որոնք կցուցադրվեն մինչև մայիսի 4-ը։