1 ապրիլի 2022 - 10:19 AMT
Երևանում ԵՄ և ՆԱՏՕ-ի երկրների ռազմական կցորդները համոզվել են՝ ՍՈւ-30-ները տեղում են

Մարտի 31-ին Հայաստանում հավատարմագրված ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ N ավիաբազա: Նրանք համոզվել են, որ բոլոր 4 ՍՈւ-30ՍՄ ինքնաթիռները տեղում են։

Ավիաբազայի հրամանատար, ավիացիայի գնդապետ Սամվել Թավադյանն օտարերկրյա հյուրերին ծանոթացրել է զորամասի առօրյա գործունեությանը և պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին: Այնուհետև ռազմական կցորդները շրջայց են կատարել զորամասի տարածքում, ծանոթացել ավիացիոն սպառազինությանն ու ռազմական տեխնիկային:

Հյուրերի համար առավել մեծ հետաքրքրություն են ներկայացրել ՍՈւ-30ՍՄ ինքնաթիռները: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ռազմական կցորդները նշել են, որ այցի արդյունքում իրենք կրկին անգամ համոզվել են, որ ադրբեջանական ու թուրքական մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, թե դրանք մասնակցում են Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններին, չեն համապատասխանում իրականությանը: