1 ապրիլի 2022 - 12:40 AMT
«Դուդուկի» մասով թուրք-ադրբեջանական հայտը դուրս է մնացել ՅՈւՆԵՍԿՕ-ի 2022-ի օրակարգից

ՅՈւՆԵՍԿՕ-ն սառեցրել է «ադրբեջանական դուդուկի»` բալաբանի գրանցման հարցի քննարկումը։ Թուրք–ադրբեջանական համատեղ հայտը դուրս է մնացել կազմակերպության ոչ նյութական մշակութային ժառանգության միջկառավարական հանձնաժողովի ընթացիկ տարվա նիստի օրակարգից, տեղեկացնում է Sputnik Արմենիայի Տելեգրամ ալիքը։

Այդ մասին ասել է ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Կիլիչյանը։

ՅՈւՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում 2021 թ. գրանցելու նպատակով Ադրբեջանը և Թուքիան համատեղ հայտ են ներկայացրել «Բալաբանի կատարողական արվեստը և արհեստագործությունը» վերնագրով։ Բալաբան անվանումվ երաժշտական նվագարանի հայտը Ադրբեջանը ներկայացել էր ՅՈւՆԵՍԿՕ գրանցմանը դեռևս 2012-ին, սակայն գործընթացը կասեցվել էր ու գտնվում էր սպասողական հայտերի ցանկում։

Հայկական դուդուկի երաժշտությունը դեռ 2005 թ. ՅՈւՆԵՍԿՕ-ն հռչակել է Մարդկության բանավոր և ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոցներից մեկը, և 2008 թ. «Դուդուկն ու իր երաժշտությունը» վերնագրով հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության տարրն ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում։