1 ապրիլի 2022 - 15:58 AMT
FLYONE Armenia-ն Երևան-Փարիզ թռիչքներ կսկսի

FLYONE Armenia ավիաընկերությունը Երևան-Փարիզ-Երևան երթուղով չվերթեր է մեկնարկում։

Ընկերության առաջին չվերթը դեպի Փարիզ կկայանա ապրիլի 2-ին՝ ժամը 19-ին։ Ուղևորների գրանցումը՝ ժամը 16։00-ից։

Փարիզն ավիաընկերության կողմից իրականացվող 5-րդ ուղղությունն է։ Ավիաընկերությունը պարբերական կանոնավոր չվերթներ է իրականացնում դեպի Մոսկվա, Լիոն, Ստամբուլ, Սոչի։

Transavia ավիաընկերությունն ապրիլի 23-ից Փարիզ (Օռլի)- Երևան- Փարիզ (Օռլի) երթուղով չվերթեր կմեկնարկի։ Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և շաբաթ: