Հայաստանում և աշխարհում սպորտային համագործակցությունների մեծ փորձ ու գործընկերային ցանց ունեցող Vbet ընկերությունը, ըստ կողմերի միջև կնքված պայմանագրի, կներկայանա որպես Հայաստանի պատմության ամենամեծ սպորտային նվաճումները գրանցած ըմբշամարտի ազգային հավաքականի հովանավորը:
Համագործակցության մաս են կազմում նաև Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի կողմից կազմակերպվող տեղական մրցաշարերը, որոնց շրջանակում կողմերը կներդնեն իրենց կարողությունները կազմակերպչական, հեռարձակման և մարքեթինգային ուղղություններով՝ առաջնությունները երկրպագուներին նոր մակարդակով ներկայացնելու համար:
Համագործակցության մեկնարկը համընկել է Բուդապեշտում ըմբշամարտի Եվրոպայի առաջնության հետ, որն անցնում է մարտի 28-ից ապրիլի 3-ը: Հայաստանը Եվրոպայի առաջնությունում ներկայացնում է 14 ըմբիշ: