2 ապրիլի 2022 - 13:44 AMT
ՀՀ կժամանի Իտալիայի ԱԳ նախարարը

Ապրիլի 2-3-ն աշխատանքային այցով Հայաստան կժամանի Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոն:

Ապրիլի 3-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Իտալիայի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևեն մամուլի համար հայտարարություններ, տեղեկացնում է ԱԳՆ-ն:

Այցի շրջանակում նախատեսվում են նաև Լուիջի դի Մայոյի հանդիպումները ՀՀ նախագահի, վարչապետի և ԱԺ նախագահի հետ: