4 ապրիլի 2022 - 10:43 AMT
Տեր-Պետրոսյանն ու Արայիկ Հարությունյանը զրուցել են ներքաղաքական հակասությունները չսրելու կարևորության մասին

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ապրիլի 3-ին իր առանձնատանը հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:

Զրույցի ընթացքում երկուստեք կարևորվել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի ընթացիկ փուլում, թե Արցախի ու Հայաստանի իշխանություններից, և թե ընդդիմադիր ուժերից գերզգույշ հռետորաբանություն և գործողություններ են պահանջվում ներքաղաքական հակասությունները չսրելու և Հայաստանի ու Արցախի վիճակն ավելի ևս չբարդացնելու նպատակով, հայտնում է առաջին նախագահի գրասենյակը։