4 ապրիլի 2022 - 11:10 AMT
ՀՀ-ում Covid-19-ի դեմ խթանիչ պատվաստում է ստացել 37,414 մարդ

Հայաստանում ապրիլի 3-ի դրությամբ կորոնավիրուսի դեմ խթանիչ պատվաստում է ստացել 37,414 մարդ։

Ընդհանուր առմամբ, կատարվել է 2,131,421 պատվաստում, հայտնում է Առողջապահության նախարարությունը:

Առաջին դեղաչափով իրականացվել է 1,114,714, երկրորդով՝ 976,424 պատվաստում: