4 ապրիլի 2022 - 16:13 AMT
Մխիթարյանի գոլը հաղթանակ է բերել «Ռոմային»

Իտալիայի առաջնության 31-րդ տուրում «Ռոման» նվազագույն հաշվով արտագնա խաղում հաղթել է «Սամպդորիային»։ Հռոմեական թիմի հաղթական գոլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը։

Խաղն ավարտվել է 1։0 հաշվով։

«Ռոման» 5 միավորով 5-րդ հորիզոնականում է, իսկ «Սամպդորիան» 29 միավորով՝ 16-րդ։

Photo. Getty Images