4 ապրիլի 2022 - 16:12 AMT
ՊՆ․ Հայկական կողմը Ադրբեջանի ԶՈւ ուղղությամբ կրակ չի բացել

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը՝ հայտարարելով, որ հայկական կողմը Ադրբեջանի ԶՈւ ուղղությամբ կրակ չի բացել։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե ապրիլի 3-ի երեկոյան ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները գնդակոծել են Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան սահմանագոտում տեղակայված ադրբեջանական դիրքերը՝ չի համապատասխանում իրականությանը», - ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ զինված ուժերի լիարժեք վերահսկողության ներքո։