4 ապրիլի 2022 - 17:10 AMT
Ջերմաստիճանը 6-8 աստիճանով կնվազի

Հանրապետության տարածքում` ապրիլի 5-ին, 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 6-ի ցերեկը, 7-8-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 9-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև, առանձին հատվածներում նաև ամպրոպ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ, ապրիլի 4-6-ը, 8-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 4-8-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով:

Երևանում՝ ապրիլի 5-ին, 6-ի գիշերը, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 6-ի ցերեկը, 7-8-ը սպասվում է անձրև։ Ապրիլի 4-6-ը, 8-ին սպասվում է քամու ուժգնացում` 15-18 մ/վ արագությամբ: Ապրիլի 5-6-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում սպասվում է +23, ապրիլի 7-ի ցերեկը՝ +18: