4 ապրիլի 2022 - 17:42 AMT
Տեր-Պետրոսյանն ու ՌԴ դեսպանը խոսել են հայ-ռուսական հարաբերությունների զարգացման մասին

Ապրիլի 4-ին Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:

Զրույցն ընթացել է հայ-ռուսական հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ:

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ապրիլի 3-ին իր առանձնատանը հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ` զրուցել են ներքաղաքական հակասությունները չսրելու կարևորության մասին։