5 ապրիլի 2022 - 10:19 AMT
ՌԴ-ում կարող են ճանաչել ՀՀ վարորդական իրավունքները

ՌԴ կառավարությունն օրինագիծ է ներկայացրել Պետդումա, որով նախատեսվում է ճանաչել ՀՀ քաղաքացիաների վարորդական իրավունքները։ Փաստաթուղթը հրապարակվել է Պետդումայի կայքում։

Եթե նախագիծն ընդունվի, ՀՀ վարորդական իրավունք ունեցող անձինք կկարողանան աշխատանքային գործունեություն ծավալել ՌԴ տարածքում՝ կապված տրանսպորտային միջոցների կառավարման հետ, տեղեկացնում է «Իզվեստիան»։

Ինչպես նշում է պարբերականը, այժմ այդպիսի նորմ է գործում Ղրղզստանի քաղաքացիների, ինչպես նաև այն պետությունների քաղաքացիների համար, որոնց օրենսդրության մեջ ռուսաց լեզվի կիրառումն ամրագրված է որպես պաշտոնական։