5 ապրիլի 2022 - 13:26 AMT
Ադրբեջանում հրթիռահրետանային ստորաբաժանումների վարժանքներ են անցկացվել

Ադրբեջանում հրթիռահրետանային ստորաբաժանումների վարժանքներ են անցկացվել։

Վարժանքներն անցկացվել են Ադրբեջանի պաշտպանության նախարարի կողմից հաստատված 2022 թվականի մարտական պատրաստության պլանի համաձայն։ Ցամաքային զորքերի հրթիռահրետանային ստորաբաժանումները հրթիռներ են արձակել ռեակտիվ համակարգերից, հայտնում է Interfax.az-ն Ադրբեջանի պաշտպանության նախարարության վրա հղումով։

Վարժանքների հիմնական նպատակը հրթիռային և հրետանային ստորաբաժանումների կառավարման հմտությունների կատարելագործումն է, մարտական գործողությունների ընթացքում փոխգործակցության կազմակերպումը մյուս զորատեսակների հետ՝ «պատերազմի ժամանակ ձեռք բերած փորձի կիրառմամբ»։