5 ապրիլի 2022 - 12:59 AMT
Երկրաշարժ՝ Բավրա գյուղից 15 կմ արևելք

Ապրիլի 5-ին, տեղական ժամանակով ժամը 10:43-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 06:43-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Վրաստան-Հայաստան սահմանային գոտում` Բավրա գյուղից 15 կմ արևելք, 2.4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ, օջախի 10 կմ խորությամբ։

Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Պաղաղբյուր գյուղում` 2-3 բալ ուժգնությամբ:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են հյուսիսային լայնության 41.15⁰ և արևելյան երկայնության 43.98⁰ աշխարհագրական կոորդինատներով։