3 ապրիլի 2009 - 16:43 AMT
Հայաստանի ոստիկանությունը հերքել է կտավներն առեւանգողի հայտնաբերման վերաբերյալ տեղեկատվությունը
Հայաստանի ոստիկանությունը հերքել է Հայաստանի 39-ամյա քաղաքացի Մանվել Վ-ի խոստովանության վերաբերյալ տեղեկատվությունը` Հայաստանի Ազգային պատկերասրահի Հրազդանի բաժանմունքից 18 գեղանկար գողանալու մասին:

«Ոչ ոք չի դիմել ոստիկանություն` խոստովանելով թե ինքն է գողացել 18 կտավները Հայաստանի Ազգային պատկերասրահի Հրազդանի բաժանմունքից»,-PanARMENIAN.Net-ի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի ոստիկանության մամլո քարտուղար Սայաթ Շիրինյանը: Նա նաեւ հավելել է, որ կողոպուտի հաջորդ օրը թանգարանի պահակը դիմել էր ոստիկանություն, հայտնաբերելով կոտրելու միջոցով կատարված գողությունը:

Մարտի լույս 31-ի գիշերը Հայաստանի Ազգային պատկերասրահի Հրազդանի բաժանմունքից 18 նկար են գողացել, որոնց թվում նաեւ Այվազովսկու, Բաշինջաղյանի, Թերլեմեզյանի եւ հայ գեղանկաչության այլ վարպետների գործեր: