5 ապրիլի 2022 - 14:39 AMT
ՀՀ-ն 3-րդն է մայիսյան տոներին ՌԴ զբոսաշրջիկների նախընտրելի երկրների թվում

Հայաստանը հայտնվել է մայիսյան տոներին ռուսաստանցի զբոսաշրջիկների նախընտրելի ուղղությունների թվում՝ հասանելի արտասահմանյան երկրների շրջանում, հայտնում է ՌԻԱ Նովոստին` OneTwoTrip զբոսաշրջային օպերատորի վրա հղումով։

Հասանելի արտասահմանյան երկրների թվում առաջինը Թուրքիան է՝ դեպի այդ երկիր տոմսերով հետաքրքրվել է զբոսաշրջիկների 23 տոկոսը, հաջորդը Ուզբեկստանն է՝ 9 տոկոսով, և երրորդը՝ Հայաստանը ՝ 8 տոկոսով։

Ընկերության մասնագետները վերլուծել են ապրիլի 30-ից մայիսի 15-ը ընկած ժամանակահատվածում ավիափոխադրումների որոնողական հարցումների տվյալները։