7 ապրիլի 2022 - 13:35 AMT
NVIDIA-ն գիտահետազոտական կենտրոն է հիմնում ՀՀ-ում

Համաշխարհային բարձր տեխնոլոգիական առաջատարներից

NVIDIA ընկերությունը գիտահետազոտական կենտրոն է հիմնում Հայաստանում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը։

Նա հիշեցրել է, որ 2019-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն այցելել էր NVIDIA-ի կենտրոնակայան՝ Սիլիկոնյան հովտում։

«Ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգի հետ հանդիպման ընթացքում քննարկեցինք հնարավոր համագործակցությունը NVIDIA-ի հետ։

Այսօր ես ուրախ եմ տեղեկացնել, որ NVIDIA-ն գալիս է Հայաստան: Աշխարհի առաջատար տեխնոլոգիական հսկաներից մեկը, որն ունի 27 միլիարդ դոլար տարեկան շրջանառություն և ավելի քան 20,000 աշխատակից ամբողջ աշխարհում, բացում է իր նոր գրասենյակի դռները Երևանում: Հայաստանյան մասնաճյուղը ղեկավարելու է Ռև Լեբարեդյանը՝ Omniverse-ի և սիմուլյացիոն տեխնոլոգիաների ուղղությամբ ընկերության փոխնախագահը»,-ասվում է գրառման մեջ։

Ընկերության կայքում արդեն հայտարարություններ են հրապարակված ՀՀ-ում թափուր աշխատատեղերի մասին։

Ընկերության աշխատանքը արագացված հաշվարկների և արհեստական բանականության ոլորտում վերափոխում է տրանսպորտը, առողջապահությունը և արտադրությունը և խթանում բազմաթիվ այլ ոլորտների զարգացումը:

1999-ին NVIDIA-ի GPU-ի գյուտը խթանեց համակարգչային խաղերի շուկայի աճը և վերաիմաստավորեց ժամանակակից համակարգչային գրաֆիկան: