8 ապրիլի 2022 - 14:38 AMT
Կալիֆորնիայում հետաքննում են Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին հասանելիք հատուցումների գործերը

Կալիֆորնիայի Փաստաբանների կոլեգիան հետաքննում է Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին հասանելիք հատուցումների գործերը։ Կոլեգիայում նշել են, որ նորովի են դիտարկել փաստաբանների վարքագիծը՝ Հայոց ցեղասպանության հետ կապված վնասի հատուցման մասին նշանային գործերում, Times-ի հետաքննությունից հետո, որտեղ մանրամասն նկարագրված են կոռուպցիայի և միջոցների ոչ նպատակային օգտագործման դեպքերը, գրում է Los Angeles Times-ը։

«Փաստաբանների կոլեգիան քննում է այդ գործերը` պարզելու համար, թե կան արդյոք տվյալներ, որոնք հետագա գործողություններ կպահանջեն»,-ասել է կոլեգիայի դատական խորհրդատու, նախկին դաշնային դատախազ Ջորջ Կարդոնան, որը ղեկավարում է հետաքննություններն ու դատավարությունները կոլեգիայում։ Ավելի վաղ Կոլեգիան պատժել էր մեկ փաստաբանի և փորձել պատժել ևս երկուսին՝ Ցեղասպանությանն առնչվող գործի դատավարության կապակցությամբ։

«Սարսափելի անարդարություն է տեղի ունեցել, երբ մերժվել են Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների օրինական պահանջները»,-ասել է Կարդոնան։ Այդ գործով արդեն պատասխանատվության ենթարկվածներին նա անվանել է «անմիջական պատասխանատու ապօրինի յուրացումների համար»։