8 ապրիլի 2022 - 16:02 AMT
Լավրով․ ՌԴ-ն կշարունակի օգնել ՀՀ-ին պաշտպանունակության ամրապնդման գործում

Ռուսաստանը կշարունակի օգնել ՀՀ-ին սահմանների պահպանության և պաշտպանունակության ամրապնդման գործում։ Այդ մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցությունների մեկնարկին։

«Մենք կշարունակենք Հայաստանի առանցքային դաշնակցի դիրքից օգնել ձեզ պաշտպանունակության ամրապնդման, սահմանների պահպանության ապահովման գործում»,- ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։

Նա նաև նշել է, որ հանդիպմանը կանդրադառնան նաև փոխգործակցության հեռանկարներին ԱՊՀ, ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակում։

«Այժմ Հայաստանը նախագահում է ՀԱՊԿ-ում, ուստի առավել կարևոր է համադրել գործողություններն այն ծրագրերի հետ, որոնք Հայաստանը ներկայացրել էր այդ կազմակերպության անդամներին»,-ասել է Լավրովը։

Նա նաև ասել է, որ Մոսկվան կշարունակի ապահովել ԼՂ վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների կատարումը՝ այդ թվում ՌԴ խաղաղապահ զորակազմի գործունեությունը։

Արարատ Միրզոյանը Ռուսաստանի Դաշնությունում է աշխատանքային այցով։ Մոսկվայում նա կհանդիպի նաև ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ:

Ապրիլի երկրորդ տասնօրյակում նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցը Մոսկվա, որին նախորդող Միրզոյանի այցը նախապատրաստական է։