12 ապրիլի 2022 - 15:01 AMT
Նվազագույն աշխատավարձը մինչև 80,000 դրամ բարձրացնելու նախագիծը չի ընդգրկվել ԱԺ օրակարգում

Խորհրդարանական մեծամասնությունը դեմ է քվեարկել նվազագույն աշխատավարձը 68,000 դրամից 80,000 դրամ բարձրացնելու «Հայաստան» խմբակցության նախագիծն օրակարգում ընդգրկելուն։

«Նվազագույն աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի հեղինակը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն է։

Ավելի վաղ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը դեմ էր քվեարկել նախագծին:

Ավելի վաղ մերժվել էր նույնպես Աղվան Վարդանյանի հեղինակած մեկ այլ նախագիծ, որով առաջարկվում էր նվազագույն աշխատավարձը դարձնել 100, 000 դրամ։ Նախագիծը մերժվել էր մի քանի դիտողություններով, որոնք հաշվի էին առնվել նոր ներկայացված նախագծում: