3 ապրիլի 2009 - 21:08 AMT
«Քոլեջ-1»-ը կանանց ֆուտզալի գարնանային առաջնության հաղթողն է
Որոշվել է առեւտրի եւ սերվիզի քոլեջի սպորտային դահլիճում մարտի 23-29 կայացած կանանց ֆուտզալի գարնանային առաջնության հաղթողը: Առաջնությանը մասնակցել են 8 թիմեր, որոնք բաժանվել են երկու խմբի: Կայացած հանդիպումների արդյունքում խմբերում առաջին երկու տեղերը զբաղեցրած թիմերը դուրս էին գալիս եզրափակիչ:

A խմբից եզրափակիչ էին դուրս եկել «Քոլեջ-1» եւ «Բանանց-1» թիմերը, իսկ B խմբից` «Արթիկ» եւ «ՄԼՍ»: Տեղի ունեցած հանդիպումների արդյունքում եզրափակչի ուղեգրեր վաստակեցին «Քոլեջ-1» եւ «Բանանց-1» թիմերը: Իսկ եզրափակչում «Քոլեջ-1» ընթացիկ առաջնության ընթացքում երկրորդ անգամ հաղթանակ տարավ «Բանանց-1»-ի հանդեպ` այս անգամ 8:4 հաշվով (խաղի հաշիվը խմբում` 5:2): Այդպիսով, կանանց ֆուտզալի գարնանային առաջնության հաղթող դարձավ «Քոլեջ-1»-ը:

Կիսաեզրափակիչներ`

«Քոլեջ-1» - «Բանանց-1» - 17:0
«Բանանց-1» - ԼՄՍ - 7:1

Եզրափակիչ`

«Բանանց-1» - «Քոլեջ-1» - 4:8