14 ապրիլի 2022 - 18:08 AMT
Փորձագետ․ Տեղեկատվական պատերազմը՝ հայերին համոզելն է, որ պայքարելն անիմաստ է, Արցախը կարևոր չէ

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ տեղեկատվական պատերազմը դա հայերին համոզելն է, որ պայքարելն անիմաստ է, Արցախը կարևոր չէ և այլն։

«Տեղեկատվական պատերազմը դա կայք ու Ֆեյսբուք կոտրելը չէ։ Դա հայերին համոզելն է, որ պայքարելը անիմաստ է, Արցախը կարևոր չէ և այլն։ Դրա ամենավատ դրսևորումը՝ էդ ամենը համոզելն է հայերի միջոցով»,- ասվում է գրառման մեջ:

Ազգային ժողովում երկրորդ օրն է` քննարկվում են ԼՂ կարգավորման հետ կապված գործընթացներն ու բանակցային պատմությունը։ Իշխանական թևի պագամավորների ելույթներում մտքեր են հնչում, թե ԼՂ կարգավիճակի հարցն այլևս առաջնային չէ, որ 1996-ին առաջ քաշված այն գաղափարը, թե ԼՂ-ն Ադրբեջանի կազմում ապագա չունի, հիմա կարելի է ասել՝ ճիշտ չէր, որ միջազգային հանրությունը հայկական կողմին հորդորում է մի փոքր իջեցնել նշաձողը ԼՂ կարգավիճակի հարցում։