14 ապրիլի 2022 - 19:02 AMT
Եղանակը 8-10 աստիճանով կտաքանա

Հանրապետության տարածքում`ապրիլի 15-ին, 16-ի գիշերը, 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև:

Քամին՝ հյուսիս-արևմտյան` 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 14-19-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։

Երևանում՝ ապրիլի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-ին ցերեկային ժամերին մայրաքաղաքում ջերմաստիճանը կհասնի +26 աստիճանի։