16 ապրիլի 2022 - 13:54 AMT
WhatsApp-ն ուզում են սոցցանցի վերածել

WhatsApp-ն ուզում են սոցցանցի վերածել։ Մեսենջերի հեղինակները հայտարարել են ընկերակցությունների ստեղծման պլանների մասին՝ նմանատիպ հետաքրքրություններով խմբերի միավորման գործառույթ ներմուծելու ճանապարհով։

Ընկերակցությունը WhatsApp-ում, ըստ էության, խմբերի հավաքածու է։ Օգտատերերը կարող են ընկերակցություններ ստեղծել, իսկ ադմինիստրատորները կարող են ներսում կառավարել խմբերը և բոլոր խմբերին միանգամից հաղորդագրություններ ուղարկել։ Առանձին չաթերը, կապված այդ խմբի հետ, կարող են շարունակվել, գրում է ՌԻԱ Նովոստին։

WhatsApp-ում դեռևս որոնման հնարավորություն և նոր ընկերակցություններ գտնելու հնարավորություն չի լինի։ Մշակողները կսահմանափակեն հաղորդագրությունների փոխանցման հնարավորությունը՝ նվազեցնելու համար ապատեղեկատվության տարածումն ընկերակցությունների խմբերում։

Նոր գործառույթը դեռևս հասանելի կլինի թեստավորմամբ զբաղվող խիստ սահմանափակ թվով անձանց։