3 ապրիլի 2009 - 22:31 AMT
Թուրքական ԶԼՄ-ները խեղաթյուրել են Հայոց ցեղասպանության բանաձեւի մասին ամերիկացի կոնգրեսականի բառերը
ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցության խմբի համանախագահ, հանրապետական Մարք Քըրք հայտարարել է, որ հույսեր է տածում այն առնչությամբ, որ ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղապանության մասին բանաձեւն աջակցություն կստանա: «Ես մեծ հույսեր ունեմ, որ Հայոց ցեղասպանության մասին 252-րդ բանաձեւը կընդունվի ԱՄՆ Կոնգրեսում: Առայժմ չգիտեմ, թե ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին երբ է մտադիր բանաձեւը ներկայացնել քննարկման: Մենք բոլորս դրան ենք սպասում», - նշել է Մարք Քըրքը, ավելացնելով, որ թուրքական ԶԼՄ-ները սխալ են մեջբերել իր խոսքերը:

Ապրիլի 2-ին թուրքական Hurriyet Daily News թերթը, վկայակոչելով Aksam օրաթերթը, տեղեկություն է տարածել, համաձայն որի, Մարք Քըրքը, իբրեւ, հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը չի ընդունվի ԱՄՆ Կոնգրեսում, եւ որ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին թույլ չի տա այդ օրինագծի ընդունումը:

«Երբ իմ խոսքերն անգլերենից թարգմանում են թուրքերեն, այնուհետեւ թուրքերենից անգլերեն, ես այլեւս դրանք չեմ ճանաչում: Թուրքական ԶԼՄ-ներն իմ խոսքերն այնպես են ներկայացրել, իբրեւ ես ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման կողմնակիցը չեն: Սակայն ես պարզապես այդ օրինագծի կողմնակիցը չեմ, հանրապետականներից այդ բանաձեւի գլխավոր կողմնակիցն եմ», - հայտարարել է կոնգրեսական Քըրքը, հաղորդում է The Armenian Reporter-ը: