19 ապրիլի 2022 - 18:38 AMT
Երևանում Խորեն Աբրահամյանի անունը կրող փողոց կլինի

Երևանի որոշ փողոցներ վերանվանվել են։ Որոշումները կայացվել են Երևանի ավագանու նիստում։

Մայիսյան փողոցն այսուհետ կկրի անվանի դերասան, ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի Խորեն Աբրահամյանի անունը։

Նման առաջարկով է հանդես եկել Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանը։

Մայրաքաղաքի փողոցներից մեկը կանվանակոչվի Հայաստանում սրտանոթային վիրաբուժության և տրանսպլանտոլոգիայի հիմնադիր, բժիշկ Ալեքսանդր Միքայելյանի պատվին։