20 ապրիլի 2022 - 13:23 AMT
Baza. Հայտնի բլոգեր Պտուշկինի մուտքը ՌԴ արգելվել է 50 տարով

Ուկրաինացի հայտնի ճանապարհորդ բլոգեր, «Օրյոլ ի րեշկա» հեռուստահաղորդման նախկին հաղորդավար Անտոն Պտուշկինի մուտքը ՌԴ արգելվել է 50 տարով։ Դա կապված է Ուկրաինայում պատերազմի վերաբերյալ նրա դիրքորոշման հետ, գրում է Baza տելեգրամ-ալիքն իր աղբյուրի վրա հղումով։

Ըստ աղբյուրի՝ ՌԴ մուտքի արգելքը գործում է ապրիլի 16-ից և կտևի մինչև 2072 թվականը:

Պաշտոնական մեկնաբանություններ ՌԴ իրավապահ մարմիններից, ինչպես նաև Պտուշկինից, չեն հրապարակվել։

Վերջինիս ճանապարհորդությունների մասին բլոգին բաժանորդագրված է մոտ 6 մլն մարդ։

Փետրվարի 24-ից ՌԴ-ն պատերազմ է վարում Ուկրաինայի դեմ՝ առաջանալով երկրի տարածքում, այդ թվում, Ղրիմից, Բելառուսից, և Դոնբասից։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։