21 ապրիլի 2022 - 16:43 AMT
ԱԽ քարտուղարը Լեհաստան կմեկնի

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ապրիլի 22-ին աշխատանքային այցով կմեկնի Լեհաստանի Հանրապետություն: Աշխատանքային այցի շրջանակներում նա հանդիպելու է Լեհաստանի Պետքարտուղար, Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Պավել Սոլոխի հետ:

Այցի շրջանակում ԱԽ քարտուղարն ունենալու է մի շարք աշխատանքային հանդիպումներ: