24 ապրիլի 2022 - 15:30 AMT
Քոչարյան․ Ոգեկոչելով Ցեղասպանության զոհերին, պետք է պատրաստվենք պայքարի

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ հղած ուղերձում նշել է, որ ոգեկոչելով Ցեղասպանության զոհերին, պետք է պատրաստվենք պայքարի։

«Այս տարի, Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի հիշատակի արարողություններին, մասնակցում ենք առավել ծանր ապրումներով: Ակնհայտ է, որ այսօր Հայաստանի պետականությանը մեծ վտանգ է սպառնում, լրջորեն վտանգված է Արցախի ապագան։

Այսօր, ոգեկոչելով Մեծ Եղեռնի զոհերին, պետք է պատրաստվենք պայքարի։ Պայքարի՝ հանուն հայրենիքի ազատության, մեր երեխաների արժանապատիվ կյանքի, հանուն արժանապատիվ խաղաղության»,-ասվում է ուղերձում։