24 ապրիլի 2022 - 17:31 AMT
Ֆրանսիայի դեսպանությունն իր զորակցությունն ու կարեկցանքն է հայտնում հայ ժողովրդին

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Դեսպանատան ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակվել։

«Խորին հուզմունքի և խորհրդածության պահեր Հայոց ցեղասպանության հիշատակման այս օրը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: Ֆրանսիայի դեսպանությունն իր զորակցությունն ու կարեկցանքն է հայտնում հայ ժողովրդին»,- ասվում է հաղորդագրության մեջ։