25 ապրիլի 2022 - 10:52 AMT
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնին նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Այդ մասին նա գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում։

«Ամենաջերմ և սրտանց շնորհավորանքներն եմ հղում Էմանուել Մակրոնին վերընտրվելու առիթով և մաղթում նրան ամենայն բարիք հաջորդ 5 տարիներին՝ հանուն բարեկամ ֆրանսիացի ժողովրդի բարգավաճման և Ֆրանսիայի առաջընթացի»,- ասվում է գրառման մեջ։

Ապրիլի 24-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Ֆրանսիայի գործող նախագահ Էմանուել Մակրոնը քվեների 58.5%-ով վերընտրվել է երկրի ղեկավարի պաշտոնում: Նրա մրցակից Մարին լե Պենը հավաքել է ձայների 41.5%։ Նա ընդունել է ընտրությունների արդյունքները և կոչ է արել իր կողմնակիցներին պատրաստվել ԱԺ ընտրություններին։