25 ապրիլի 2022 - 17:27 AMT
Արմեն Գրիգորյանը կմեկնի Լոնդոն

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ապրիլի 26-ին կմեկնի Լոնդոն, հայտնում է ԱԽ գրասենյակը։

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն կատարելիք այցն աշխատանքային է։

Արմեն Գրիգորյանն մի շարք հանդիպումներ է ունենալու:

Ապրիլի 22-ին Վարշավայում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լեհաստանի ԱԳ փոխնախարար Մարչին Պշիդաչի հետ։ ԱԽ քարտուղարն իր զրուցակցին է ներկայացրել անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում և Հայաստանի կողմից իրականացվող ջանքերը տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման ուղղությամբ։

Փոխնախարար Պշիդաչն իր հերթին ընդգծել է Լեհաստանի պատրաստակամությունը՝ աջակցելու տարածաշրջանային խնդիրների լուծմանը թե՛ որպես ներկայումս ԵԱՀԿ նախագահող երկիր և թե՛ որպես Եվրամիության անդամ երկիր։