26 ապրիլի 2022 - 13:39 AMT
Տիգրանաշենից մեկնարկել է «Դիմադրության շարժման» երթը

Ապրիլի 26-ին մեկնարկել է «Դիմադրության շարժման» երթը Տիգրանաշենից, քաղաքացիները քայլերթով Տիգրանաշենից գալիս են Երևան:

Դրան մասնակցում է նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը, գրում է «Փաստինֆոն»։

Ապրիլի 25-ին «Դիմադրության շարժման» երթեր էին մեկնարկել նաև Իջևանից և Երևանի Կոմիտասի անվան պողոտայից։

Հայաստանում մեկնարկել է ընդդիմության բողոքի հավաքների երկրորդ փուլը: