4 ապրիլի 2009 - 17:31 AMT
Կոլումբիայի համալսարանում տեղի կունենա «Հայոց ցեղասպանությունը եւ նրա արդիականությունն այսօր» քննարկումը
Ապրիլի 9-ին Կոլումբիայի համալսարանում տեղի կունենա «Հայոց ցեղասպանությունը եւ նրա արդիականությունն այսօր» թեմայով քննարկումը: Այն կազմակերպվել է Համալսարանի հայկական ակումբի կողմից, զեկույցներով հանդես կգան թուրք պատմաբան, Հայոց ցեղասպանության վերաբերյալ հետազոտությունների հեղինակ Թաներ Աքչամը, իրավապաշտպան Մարկ Գերագոսը եւ դոկտոր Դեւիդ Համբուրգը: Միջոցառման ընթացքում կնշվի XX դարի առաջին ցեղասպանության ակտիվ քննարկման անհրաժեշտությունը: Բանավեճի մասնակիցները կքննարկեն նաեւ թե ինչպես է Հայոց ցեղասպանության հերքումը խոչընդոտում հետագա ցեղասպանությունների կանխմանը, գրում է The Armenian Reporter-ը: